Ստեղծված իրավիճակում գործողությունների նման ձևաչափը վտանգավոր է պետության համար․ Ուրիխանյանը չի մասնակցում հանրահավաքներին

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը․

«Մինչ այս պահը գտնվում եմ ՌԴ-ում և, հետևաբար, պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ո՛չ ես, ո՛չ «Ալյանս» կուսակցության իմ գործընկերները ընդդիմադիր 17 կուսակցությունների միջոցառումներին չենք մասնակցել և չենք մասնակցելու։

Ցանկանում եմ նշել, որ այս փուլում, հատկապես ռազմական դրության առկայության պայմաններում, նման գործողությունների ձևաչափը պետք է համաձայնեցված լիներ։ Առկա իրավիճակում գործողությունների նման ձևաչափը վտանգավոր է պետության համար»։