ՍԱՏՄ-ն կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր է իրականացրել հանրային սննդի կետերում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված  ստուգայցեր են իրականացրել հանրապետության 30 հանրային սննդի կետերում և իրացման ցանցերում:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Երևանի և Արարատի սննդի շղթայի 2 կազմակերպություններում հայտնաբերել  է խախտումներ, կազմվել են արձանագրություններ:

Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Կորոնավիրուսի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։