Նիկոլ Փաշինյանին դավաճանության մեջ մեղադրելը անհիմն է․ Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Արցախի վերաբերյալ մի քանի հայտարարություններ է արել։ Մասնավորապես, ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, նա հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դավաճանության մեջ մեղադրելն անհիմն է։

 «Փաշինյանին դավաճանության մեջ մեղադրելու մասին հայտարարությունները որևէ հիմք չունեն», -ասել է Պուտինը։

Անդրադառնալով սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հրադադարին, ՌԴ նախագահը հայտարարել է, որ արյունահեղության դադարեցումը կարևոր արդյունք է, քանի որ մարդկային կյանքեր այլևս չեն տուժում։

 «Դա կինո չէ, դա ողբերգություն է՝ առանձին մարդկային կյանքերով։ Ես մեկ անգամ արդեն ասել եմ՝ շուրջ 4000 կամ ավելի շատ կյանքեր է խլել այդ պատերազմը և հիմա արյունահեղության դադարը հենց կարևորագույն արդյունք է», -ասել է նա։