«2019 թվականին 49 զինծառայողների մահվան դեպքերը բաժանել է զինծառայության հետ կապ ունեցողի և չունեցողի ու ստացել նվազագույն ՝ «պատմական» թիվ». Իրավապաշտպան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է.

«Երեկ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որով հայտնել է, որ բանակում մահվան դեպքերի «պատմական մինիմում է գրանցվել»:

Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն, բանակում մահերի նվազումը արձանագրել է որպես իր իշխանության նվաճում: Վարչապետը, սակայն հղում չի կատարել աղբյուրին:

Ենթադրում եմ, որ ապավինել է դատախազության տվյալներին, որը 2019 թվականին 49 զինծառայողների մահվան դեպքերը բաժանել է զինծառայության հետ կապ ունեցողի և չունեցողի ու ստացել նվազագույն ՝ «պատմական» թիվ:

Եթե, օրինակ զինծառայողին տանն են հայտնաբերել պարանից կախված, ապա ըստ դատախազության, զինծառայության հետ կապ չունի, իսկ երբևէ բացահայտել են որտեղ փնտրել մահվան պատճառները՝ տանը, թե զորամասում:

Իհարկե ոչ:

Ինքնասպանություններ որակված դեպքերի գերակշիռ մասը սպանություններ են, որոնց կոծկողը հենց դատախազությունն է և բնական է, որ ինչպես ուզում, այնպես էլ ներկայացնում է:

ՊՆ փոխնախարարներից մեկն էլ ասում էր տանը զենք չունեն, զորամասում են ինքնասպան լինում…: Այսպես են մաքրում բանակը և ոչ թե խորքային բացահայտումներով ու մահվան դեպքերը բացառելով:

Ցավալի է, որ երկու տարվա ընթացքում այդպես էլ չտեսանք վարչապետի լուրջ անդրադարն այս խնդիրներին: Հիշեցնեմ, որ 2019-ին բանակում զոհվել են 49 զինծառայողներ, որոնք բոլորն էլ կապ ունեն զինծառայության հետ»:

Երեկ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որով հայտնել է, որ բանակում մահվան դեպքերի <պատմական մինիմում…

Gepostet von Zhanna Alexanyan am Samstag, 11. Januar 2020