Ադրբեջանում մարդասպանի հերոսացումը հերյուրանք և վիրավորանք է բարոյական չափանիշների նկատմամբ. ՀՀ ԱԳ նախարար

«Այսօր լրանում է ազգությամբ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից ատելության հողի վրա կատարված անմարդկային գործողության՝ ազգությամբ հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության տարելիցը:

Ադրբեջանում մարդասպանի հետագա ազատ արձակումը և հերոսացումը հերյուրանք և վիրավորանք են բարոյական չափանիշների և մարդկային արժեքների նկատմամբ»:

Այս մասին գրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերի միկրոբլոգում: