Կորոնավիրուսից 89-ամյա պացիենտ է մահացել. ԱՆ մամլո խոսնակ

««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։

Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։ Ցավոք, վերջինիս տարիքի և ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը»,-տեղեկացնում է ՀՀ ԱՆ մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Հիշեցնենք, որ սա Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների շրջանում չորրորդ մահվան դեպքն է:

Այսօրվա տվյալների համաձայն, Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 571 դեպք, փաստացի բուժվողների թիվը 537 է:

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային…

Gepostet von Alina Nikoghosyan am Mittwoch, 1. April 2020