«Այդպիսի քայլի ընդունակ են 1937-ին սիրով մատնության պատրաստները» . Հրանուշ Խառատյանը` «մտավորականների» նամակի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Այդպիսի քայլի ընդունակ են 1937-ին սիրով մատնության  պատրաստները» . Հրանուշ Խառատյանը` «մտավորականների» նամակի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Այդպիսի քայլի ընդունակ են 1937-ին սիրով մատնության պատրաստները» . Հրանուշ Խառատյանը` «մտավորականների» նամակի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքացիական հստակ դիրքորոշում ունեցող ազգագրագետ Հրանուշ Խառատյանը «Հարսնաքարի» դեպքի կապակցությամբ անդրադառնալով երեկ «Առավոտ» օրաթերթում զետեղված մտավորականների նամակին, ուր վերջիններս խնդրում են ՀԿԿ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին չհրաժարվել մանդատից, «անակընկալ քայլ» է որակում:
«Դեպքի քննությունը տեղից չի շարժվում, եւ շարունակվում է մարդկանց նկատմամբ տեռորի ու վախի մթնոլորտի, ճնշման շարունակականությունը: Մենք ստրկացած ենք, մենք գաղութացված երկրում ենք»- ասում է Խառատյանը «Մեդիալաբին»:

Նա ասում է, որ նման իրավիճակում, երբ հասարակությունը արդար քննություն եւ դատավճիռ է պահանջում, Ռուբեն Հայրապետյանի մանդատից հրաժարվելու քայլը կարող էր արժեք ունենալ:

«Բայց տեսեք այսպես կոչված մտավորականների մի քանի թեկնածու, կամ գումարով կամ այլ հարաբերությունների թելադարանքով, սկսում են մեկ ուրիշ գործընթաց: Ես համարում եմ սա նույնպես ակցիա, որ կազմակերպվում է բռնության մշակույթի տիրությում»,-ասում է նա:

«Իմ մոտ այնպիսի զգացողություն առաջացավ, որ այդպիսի նամակի այսօր ընդունակ են նրանք, ովքեր 1937-ին սիրով պատրաստ էին մատնություններ անել կամ ինչ որ ձեւով մատնանշել թիրախներին: Սա մեր հասարակության, այսօրվա ընդհանուր իրավիճակի դաշտում սկզբունքորեն հասկանալի էր, հնարավոր էր եւ կանխատեսելի եւ դեռ լինելու են այսպիսի երեւույթներ»:

Հիշեցնենք, որ երեք մի խումբ հասարակությանն անհայտ մտավորականներ նամակով դիմել էին Ռուբեն Հայրապետյանին` խնդրեկով չհրաժարվել պատգամավորական մանդատից:

«Մենք դիմում ենք Ձե’զ` պարոն Ռ. Հայրապետյան, մենք հավատում ու վստահում ենք Ձեզ, ու խնդրում ենք տեղի չտալ մերօրյա այս վայ-հեղափոխականներին ու տեր կանգնեք մեր կողմից Ձեզ տված քվեներին:

Պարոն Ռ. Հայրապետյան, մենք արդեն արել ենք մեր ընտրությունը եւ հուսով ենք, որ այսուհետ էլ կլինեք մեր կողքին եւ հուսախաբ չեք անի մեզ;

Հայտնում ենք մեր աջակցությունը, պահանջում եւ կոչ ենք անում չհրաժարվել ԱԺ պատգամավորական մանդատից»-մասնավորեպես նշված էր մեծ աղմուկ բարձրացած նամակում:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am