Նախատեսված է կառուցել կամ ամրակայել առնվազն 46 դպրոց․ տեսանյութ

Շուտով 20 հազար աշակերտ դաս կսովորի բարեկարգ պայմաններում։ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով» Հայաստանում նախատեսված է կառուցել կամ ամրակայել առնվազն 46 դպրոց, այս պահին 12 կրթօջախում ակտիվ շինարարություն է, 7-ն արդեն շահագործման է հանձնվել։

Կրթական հաստատությունները վերակառուցվում են կառավարության և Ասիական զարգացման բանկի միջոցներով՝ 107 մլն դոլար։

Այդ մասին հայտնում են Կառավարությունից։