Արմեն Գրիգորյանն ու Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Լատվիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ Անջեյս Վիլումսոնսին: Այս մասին հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և ընդգծել խաղաղության հաստատման հրամայականը: Վերոնշյալի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան բանակցային գորրծընթացի որոշ մանրամասներ:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցության ցուցաբերման ուղղությամբ ՀՀ կողմից գործադրվող ջանքերը: