Ղազախստանում ՀՀ դեսպանության հայտարարությունը․
«Ղազախստանում ստեղծված ծանր իրավիճակի պատճառով սահմանվել է արտակարգ դրություն և պարետային ժամ (ժամը 23:00-ից մինչև 07:00-ն):
Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներինխորհուրդ ենք տալիս խստորեն պահպանել անվտանգության կանոնները, զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց և մնալ հյուրանոցներում կամ կացության վայրերում»։