Թրամփը վարակվել Է կորոնավիրուսով

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա տիկին Մելանյան վարակվել են կորոնավիրուսով: Հոկտեմբերի 2-ին այդ մասին Միացյալ Նահանգների ղեկավարը հայտնել Է Twitter-ի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր երեկոյան ԱՄՆ-ի առաջին տիկինը եւ ես հանձնեցինք կորոնավիրուսի թեստեր, (որոնց արդյունքը) դրական Էր: Մենք անհապաղ կսկսենք մեր կարանտինը եւ առողջացման գործընթացը: Մենք դա կանցնենք միասին»,- գրել Է նա: