Ավստրալիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Փետրվարի 25-ին ՀՀ-ում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Գրաեմ Միհանը (նստավայրը՝ Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին։

Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Ավետ Ադոնցը դեսպանին մաղթեց արդյունավետ աշխատանք։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Միհանը նշեց, որ առավելագույն ջանքերը կներդնի երկու երկրների միջև հարաբերությունների խորացման և ամրապնդման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-ավստրալական երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր և նախանշեցին համագործակցության խորացման և ընդլայնման հետագա ուղղությունները։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։