Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման համար անհրաժեշտ է երեք կողմերի համաձայնությունը․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման համար անհրաժեշտ է երեք կողմերի համաձայնությունը։

 «Անկասկած, ինչ-որ փուլում այդպիսի շփումներն անհրաժեշտ կլինեն, բայց որպեսզի դա իրականանա, հարկավոր է՝ երեք կողմն էլ իր համաձայնությունն ու պատրաստակամությունը հայտնի», – պատասխանելով լրագրողների հարցին, թե ի՞նչ հեռանկարներ կան երեք երկրների ղեկավարների հանդիպման հետ կապված, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: