Լեռնային Ղարաբաղում ձյան վրա կրկին արյուն է. Ալիևը չի ձգտում հրացան կախել պատին. հրադադարը վտանգված է․ Le Monde

Դեկտեմբերի 11-ին և 12-ին արձանագրված միջադեպերը Երևանի, Մոսկվայի և Բաքվի միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունից հետո առաջինն էին, գրում է ֆրանսիական հեղինկավոր Le Monde պարբերականը՝ հավելելով, որ բախումների ընթացքում հայկական կողմը հայտնել է 6 վիրավորների, իսկ ադրբեջանական կողմը՝ 4 մարդու մահվան մասին, փոխանցում է tert.am-ը:

Ինչպես նշում է հոդվածագիր Պոլ Տավինյոն, միջադեպերն արձանագրվել են հայերի վերահսկողության տակ մնացած մի քանի գյուղերում, որտեղ տեղակայված չեն ռուս խաղաղապահներ։

«Վերջին օրերին տեղի ունեցածի վերաբերյալ լիակատար պարզություն չկա, բայց կարելի է հստակ ասել, որ իրավիճակը պայթյունավտանգ է: Մենք պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել: Ռուս զինվորները բավարար չեն շփման գծի ամբողջ երկայնքում տեղակայվելու համար, և ես վստահ չեմ, որ հայկական ղեկավարությունը գիտի, թե որտեղ են գտնվում իր բոլոր զինվորները», -Twitter-ում գրել է ռազմական փորձագետ Ռոբ Լին:

Չնայած բարձրլեռնային և ձյունածածկ գոտու դժվարամատչելիությանը՝ ռուսական ուժերը շտապել են  գյուղեր՝ կանխելու հակամարտության նոր սրումը, որը կարող էր իմիջային հարված լինել ՌԴ-ի համար և նոր արյունահեղությունների հանգեցնել, գրում է հոդվածագիրը՝ հավելելով, որ Հայաստանի և Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող շրջանների վերաբերյալ քարտեզներն անորոշ են, զինադադարի եռակողմ պայմանավորվածության վերաբերյալ թուղթը՝ սևագիր, իսկ մթնոլորտը չի նպաստում կրքերի հանդարտմանը։

Մանրամասները՝ այստեղ