Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի առաջնեկը

Ծնվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ում վարձավճարով հանդես եկող Հենրիխ Մխիթարյանի առաջնեկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է իտալական ակումբի «Թվիթեր»-ի պաշտոնական էջը:

«Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի որդին` Համլետը»,- գրված է ակումբի հրապարակման մեջ:

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է 2019թ. հունիսի 17-ին: Մխիթարյանի կինը հայազգի գործարար Միքայել Վարդանյանի դուստրն է՝ Բեթի Վարդանյանը: