Վարչապետը մեկնում է արձակուրդ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 9-18-ը գտնվելու է արձակուրդում, որի հիմնական մասը կանցկացնի Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը:
«Արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետին փոխարինելու է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը»,-նշված է հաղորդագրության մեջ:

© Medialab.am