Փլուզում Ստեփանավան քաղաքում. Տուժածներ չկան

Մայիսի 1-ին, ժամը 10:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Երիտասարդական փողոցի տներից մեկի մի մասը փլուզվել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Տեղազննման արդյունքում պարզվել է, որ Երիտասարդական փողոցի տներից մեկի պատշգամբի վերջնամասում գտնվող լոգարանի հատակը փլուզել է (մոտ 12 քմ), իսկ լոգարանի պատերը քանդել է սեփականատերը՝ անվտանգությունից ելնելով։ 

Փրկարարների օգնության կարիքը չի եղել, տեղեկացնում է ԱԻՆ-ը: