Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցելու է գլոբալ գագաթնաժողովին

Հայաստանի նախագահի նստավայրը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 5-ին մասնակցելու է  Արտադրության և արդյունաբերության գլոբալ գագաթնաժողովին (#GMIS2020), որը կազմակերպվում է Արաբական Միացյալ Էմիրությունների և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO) համանախագահությամբ և անցկացվելու է առցանց եղանակով:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է գալու գագաթնաժողովի՝  «Հետհամավարակային աշխարհում բարգավաճման վերականգնումը» խորագրով քննարկմանը:

Գագաթնաժողովին մասնակցելու են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, մի շարք երկրների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ:

Գագաթնաժողովի աշխատանքները լուսաբանելու համար լրագրողները կարող են գրանցվել՝ այցելելով  https://www.gmisummit.com/ կայք:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։