Տորոնտոյում ինքնաթիռը շրջվել է վայրէջքի ժամանակ, 15 վիրավոր, 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում

Տորոնտոյի Պիրսոն օդանավակայանում վայրէջքի ժամանակ Delta Airlines-ի ինքնաթիռը շրջվել է, որի հետևանքով հաղորդվում է առնվազն 15 վիրավորի մասին: Վիրավորներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին հայտնում է Le Figaro-ն։

Delta Airlines-ի Bombardier CRJ900 մոդելի ինքնաթիռը, որը կատարում էր չվերթ Մինեապոլիսից դեպի Կանադայի խոշորագույն քաղաք Տորոնտո, վթարի է ենթարկվել տեղական ժամանակով 15:30-ին։ Ինքնաթիռում եղել է 80 մարդ՝ 76 ուղևոր և 4 անձնակազմի անդամ։

Կանադայի Տրանսպորտի անվտանգության խորհուրդը (TSB) հետաքննություն է սկսել վթարի հանգամանքները պարզելու համար։

Վթարի պահին օդանավակայանում եղանակային պայմանները բարդ էին՝ ձնաբուք, սաստիկ քամի և սառնամանիք։ Կանադայի արևելյան շրջանները դեռևս ենթարկվում են ուժեղ քամիների ազդեցությանը նախորդ օրերին տեղացած առատ ձյան պատճառով։

Վթարի հետևանքով Տորոնտոյի օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ տասնյակ չվերթներ փորձել են վերականգնել գրաֆիկը։