«Արդարացում չունեցող կոպիտ սխալ»․ Թաթա Սիմոնյանը՝ Հանրայինով սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության մասին

Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի օրը, Հանրային հեռուստաընկերությունը համերգ է հեռարձակել՝ օրվա նշանակությանը չանդրադառնալով, ինչը բուռն քննարկումների ու քննադատության առիթ է դարձել։

Թաթա Սիմոնյանն արձագանքել է՝ նշելով, որ համերգը Հանրային հեռուստաընկերության սեփականությունն է և ցուցադրվել է առանց իր հետ համաձայնեցնելու։

«Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ. Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը:

Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը:

Նյութը օգտագործվել է առանց ինձ հետ համաձայնեցնելու:

Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ:

Փառք մեր նահատակներին։ Խոնարհվում եմ նրանց հիշատակի առջև»,- գրել է Թաթա Սիմոնյանը։