Առաջիկա շաբաթ օրը՝ մայիսի 23-ը, աշխատանքային է: Փոխարենը մարդիկ կարող են հանգստանալ մայիսի 29-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել դեռևս 2020 թվականի փետրվարի 21-ին՝ ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով:
Որոշման մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է 2020 թվականի մայիսի 29-ի աշխատանքային օրը տեղափոխել 2020 թվականի մայիսի 23-ը` շաբաթ օրը:
Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրն է՝ ոչ աշխատանքային հինգշաբթի։ Դրան հաջորդող ուրբաթ օրը ոչ աշխատանքային սահմանելով՝ կստացվի հանգստյան չորս օր։