Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ՌԴ

Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակում Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք մատուցեց Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Անհայտ զինվորի գերեզմանին: Այդ մասին հայտնում են ԱԺ պաշտոնական կայքից։

ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով Մոսկվա այցելած պաշտոնական պատվիրակության կազմում են  ԱԺ արտաքին  հարաբերությունների  մշտական  հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, Պետական-իրավական հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, նույն հանձնաժողովի ԵԱՏՄ անդամ պետությունների մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: