Վստահ եմ՝ եկել են հետախուզական նպատակներով. Տաթևիկ Հայրապետյանը՝ ՀՀ-ում հայտնաբերված ադրբեջանցիների մասին

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան ալիքում գրել է.

«Փաստորեն, ճիշտ էի կանխատեսել։ Ինչպես ՀՀ ՊՆ-ն է հայտարարել, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի զինծառայող։

Ես վստահ եմ, որ նրանք չեն մոլորվել, եկել են հետախուզական նպատակներով։ Իրոք, հույս ունեմ նրանց հեշտ ու հանգիստ չեն վերադարձնի հատկապես հաշվի առնելով, որ մեր բազմաթիվ ռազմագերիներ դեռ Բաքվում են»: