«Ծանոթացանք Հիսուս Քրիստոսի արձանի գրեթե վերջնական տարբերակին, տպավորությունները խիստ դրական են»․ Գագիկ Ծառուկյան

Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» մրցույթի հաղթող, քանդակագործ Արմեն Սամվելյանի արվեստանոցում ծանոթացանք Հիսուս Քրիստոսի արձանի գրեթե վերջնական տարբերակին: Տպավորությունները խիստ դրական են:

Արձանի կառուցման և տեղադրման աշխատանքներն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են:

Վստահ եմ, տեղադրումից հետո Փրկչի արձանը աշխարհի բոլոր հայերի, բոլոր քրիստոնյաների միավորման ուխտատեղի է դառնալու»: