Գյումրիում դատում են այն երիտասարդին, ով ավտովթարի ենթարկեց քաղաքապետի փեսայի սպանությունը քննող քննիչին

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ու նույն վայրկյանին էլ հետաձգվեց Շիրակի մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Վահրամ Բեյբությանին ավտովթարի ենթարկած անձի`23-ամյա Ռաֆիկ Մուրադյանի դատավարությունը:

Հիշեցնենք, որ այս երիտասարդը երկարամյա քննիչին ավտովթարի էր ենթարկել Գյումրու քաղաքապետի դստեր փեսացուի սպանության օրը`ապրիլի 12-ին: Վահրամ Բեյբությանն այդ աղմկահարույց գործով քննչական խմբի անդամներից էր: Ռաֆիկ Մուրադյանը ոստիկանության շենքի դիմաց` գիշերվա ժամը 01.00-ի սահմաններում, անասելի արագությամբ վարելով իր մեքենան, վրաերթի էր ենթարկել փողոցն անցնող Վահրամ Բեյբությանին, ու նրան անօգնական թողնելով դիմել էր փախուստի:Կարդալ ավելին