Ճանապարհատրանսպորտային պատահարեր Հայաստանում

Փետրվարի 26-ին, ժամը 08.30-ին, Երևանի Հալաբյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Սուզուկի» մակնիշի մեքենաներ. «Սուզուկիի» վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 26-ին, ժամը 07.00-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Կիևյան և Օրբելու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 26-ին, ժամը 08.55-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Մելքոնյան փողոցի խաչմերուկում իրար են «ԳԱԶ-33021» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ. «Տոյոտայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 26-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Արարատ քաղաքի Երկաթուղայինների փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 26-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 91-րդ կմ-ին «ՈւԱԶ մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երեք քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 26-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 26-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 87-րդ կմ-ին «Օպել» մակնիշի մեքենան բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի, այնուհետև կայանված «Ֆորդ» մակնիշի մեքենայի. «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն, տեղեկացնում է Ոստիկանությունը։