Արման Թաթոյանը մեկնել է Արցախ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով աշխատակազմի հետ միասին մեկնել է Արցախ: Այցի ընթացքում նախատեսված են պաշտոնական խորհրդակցություններ, այդ թվում՝ հանդիպումներ Նախագահ Բակո Սահակյանի, Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի, Պաշտպանության բանակի հրամանատարության հետ:

Նախատեսված են այցեր ու մանրամասն աշխատանք զորամասերում, առանձնազրույցներ զինվորների ու սպաների հետ, այդ թվում՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանման ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործընկերների մասնակցությամբ: Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորում է բոլորին Արցախի վերածննդի օրվա առիթով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին