Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծային աշխատանքների երկրորդ փուլը ևս ավարտվել է, մինչև տարեվերջ կավարտվի նաև նախագծման երրորդ փուլը, ինչն էլ հնարավորություն կտա հաջորդ տարվանից սկսել շինարարությունը: Հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստին:
Միջնաժամկետ ծախսային ծրագրում շինարարական աշխատանքների համար նախատեսված է 4 մլրդ դրամ: