ՀՅԴ-ն քաղաքապետին. Հանրային քննարկում կազմակերպեք

ՀՅԴ-ն քաղաքապետին. Հանրային քննարկում կազմակերպեք
ՀՅԴ-ն քաղաքապետին. Հանրային քննարկում կազմակերպեք

ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նամակ է հղել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որտեղ առաջարկում է հանրային քննարկում սկսել Մաշտոցի այգում տեղի ունեցող շինարարության վերաբերյալ:

Իր այդ առաջարկը Հովհաննիսյանը հիմնավորել է նրանով, որ Մաշտոց պողոտայի հարեւանությամբ քաղաքապետարանի կողմից իրականացվող քաղաքաշինական, կառուցապատման աշխատանքները հանրության շրջանում լուրջ անհանգստության, ինչպես նաեւ բնապահպանական ու հասարակական մի շարք կազմակերպությունների բողոքի ալիք են բարձրացրել:

«Հաշվի առնելով հանգամանքը, որ աշխատանքներն իրականացվում են Երեւանի Գլխավոր հատակագծով հաստատված եւ ամրագրված կանաչ, հանրային տարածքում, հաշվի առնելով, որ այն կենսագործունեության միջավայրի փոփոխություն է ենթադրվում, ինչպես նաեւ ելնելով իրողությունից, որ կատարվող աշխատանքները շոշափում են երեւանցիների եւ մայրաքաղաքի կենսական շահերը, բնապահպանական եւ մշակութային խնդիրները, առաջնորդվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով` խնդրում ենք հնարավորինս կարճ ժամկետում հրավիրել հանրային քննարկում` իրազեկելու վերոհիշյալ տարածքի առնչությամբ քաղաքապետարանի ծրագիրը, ինչպես նաեւ լսելու շահագրգիռ անձանց եւ կազմակերպությունների տեսակետը»,- իր նամակում գրել է Վահան Հովհաննիսյանը:

Լուսանկարը` Ֆոտոլուրի

© Medialab.am