Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման. Նիկոլ Փաշինյան

Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել: Այս մասին հայտնում է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»,-գրել է նա: