«Ձեր անօդաչուները սպանում են մեր զինվորներին». Թուրքիայում ՌԴ դեսպանը՝ թուրքական թերթին

Ռուս հասարակությունը ցավագին է ընդունում այն փաստը, որ Թուրքիան Ուկրաինային մատակարարում է հարվածային «Bayraktar» անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։ Այդ մասին  հայտնել է Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսեյ Երխովը՝ թուրքական ձախակողմյան «Aydinlik» թերթին տված հարցազրույցում։ 

Շարունակելով միտքը,  դեսպանը շեշտել է, որ օրինակ Ռուսաստանը զենք չի մատակարարում նրանց, որոնք կռվում են թուրքական բանակի դեմ։

«Ի դեպ, նշեմ. այն երկիր, որը հավակնում է լինել Թուրքիայի դաշնակիցը, սովորություն ունի զգալի քանակի զենք փոխանցել նրանց, ում դեմ կռվում են թուրք զինվորները, իսկ այդ ամենն Անկարային այնքան էլ դուր չի գալիս։ Այդ դեպքում ինչո՞ւ մեզ պետք է դուր գա»,- ակնարկային հարցադրում է արել ռուս դիվանագետը։

Աղբյուր` Ermenihaber.am