Մոսկվայում ձերբակալվել է Ալեքսեյ Նավալնին

Մոսկվայում ձերբակալվել է Ալեքսեյ Նավալնին
Մոսկվայում ձերբակալվել է Ալեքսեյ Նավալնին

Մոսկվայում՝ սեփական տան շքամուտքի մոտ ձերբակալվել է ռուս ընդդիմադիր գործիչ, նախագահ Պուտինի մոլի քննադատ Ալեքսեյ Նավալնին: Այս մասին տեղեկացնում է «Ազատությունը»։

«Կոռուպցիայի դեմ պայքարով հայտնի ակտիվիստը Ինստագրամում գրել է, որ դուրս էր եկել տանից՝ կնոջը ծաղիկներ գնելու համար, և պարզել, որ տան մոտ իրեն է սպասում հատուկ ջոկատայիններով լի մի ավտոբուս: Իրավապահները Նավալնուն բերման են ենթարկել։

Ավելի վաղ ընդդիմադիր գործիչը կոչ էր արել այս շաբաթավերջին զանգվածային ցույց անցկացնել Մոսկվայի քաղաքապետարանի մոտ և պահանջել, որ անկախ թեկնածուներին ևս քաղաքային ընտրություններին մասնակցելու հնարավորություն տրվի»,-տեղեկացնում է աղբյուրը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։