Արցախյան երկրորդ պատերազմի տարբեր զորամիավորումների անդամների հայտարարությունը

Մենք՝ Արցախյան երկրորդ պատերազմի տարբեր զորամիավորումների անդամներս, հայոց բանակի կազմավորման օրվան ընդառաջ հայտարարում ենք.

Արցախյան երկրորդ պատերազմի այս փուլը մեզ համար ոչ թե հուսալքվելու, այլ դասեր քաղելու, հետևություններ անելու ու նոր փուլի պատրաստվելու սկիզբ է:

Պատերազմում կամավորական խմբերի բացթողումները, անպատրաստությունը, կազմակերպչական թերությունների շտկումն օրվա հրամայականն են, որոնց լուծումները մեր ամենօրյա աշխատանքը պետք է դառնան: Ուստի ամիսների աշխատանքի արդյունքում մենք հիմնադրել ենք «Պաշտպան Հայրենյաց» կամավորականների միավորում հասարակական կազմակերպությունը:

Կազմակերպությունը իր վրա է վերցրել 1881թ. Կարինում մի խումբ հայրենասերների կողմից հիմնված « Պաշտպան Հայրենյաց» ազատագրական խմբի անվանումը:

Տարածաշրջանում ծանր ռազմաքաղաքական ժամանակներ են սպասվում, որոնցից մենք ուղղակի իրավունք չունենք դուրս գալու առանց մեջքներս ուղղելու, առանց կորուսյալ հայրենիքը վերագտնելու:

Կազմակերպությունն այս ուղղությամբ ունի ուսումնադաստիարակչական աշխատանքներ, որոնց սկիզբն արդեն իսկ դրված է: Մեր նախաձեռնությանն են միացել թե առաջին, թե երկրորդ պատերազմի մասնակիցներ, պաշտոնաթող սպաներ, թե քաղաքացիներ, ովքեր դեռ իրենց ասելիքը չեն ասել նախկինում:

Փառք հայոց բանակին

Փառք ընկած հերոսներին

Շուտափույթ ազատություն հայ ռազմագերիներին

«Պաշտպան Հայրենյաց» կամավորականների միավորման խորհուրդ՝
Արմեն Մկրտչյան-«Մարտական խաչ» 2րդ աստիճանի շքանշանի ասպետ

Սմբատ Կարապետյան-«Մարտական խաչ» 2րդ աստիճանի շքանշանի ասպետ

Յուրի Խաչատրյան- «Արիության» մեդալի շքանշանակիր

Ագուն Սաղաթելյան-«Արիության» մեդալի շքանշանակիր

Արտավազդ Սարգսյան-«Մարտական ծառայության» մեդալի շքանշանակիր

Վաչե Ավագյան- Արցախյան պատերազմի մասնակից

Արմեն Գաբրիելյան-պահեստազորի սպա