Երևանի Սարյան 22 հասցեում գտնվող «Հայփոստ»-ի արդեն նախկին շենքն առաջիկա 1,5 տարում կհավասարեցվի հողին։ Կառուցապատողը ստացել է շենքն ապամոնտաժելու ՇՄԱԳ դրական եզրակացությունը։ Կառուցվելիք համալիրը Երևանի ամենաբարձր շենքն է լինելու՝ 50 հարկանի։ Բացի այն, որ այդպիսի երկնաքերը գերխիտ կառուցապատմամբ կենտրոնում և մշտապես խցանված Սարյան փողոցի վրա նոր խցանումներ է առաջացնելու, կա լուրջ մտահոգություն, որ այդ կառուցապատումը ռիսկի է ենթարկում Երևանի գլխավոր պողոտան Հրազդանի կիրճին կապող թունելները։
Ավելին՝ Factor.am-ի տեսանյութում.



















