Նոր երկրաշարժի հետևանքով Վանում 18 շենք է փլուզվել. CNN

ԱԻՆ լրատվական ծառայությունը, Եվրոպական-Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տեղեկացմամբ հայտնում է, որ Վան քաղաքի մոտակայքում՝ 2 կմ խորության տակ, կրկին տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 9-ին, ժամը 23.23-ի սահմաններում, Թուրքիայի Վան քաղաքից 10 կմ դեպի հարավ-արևմուտք տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7-8 բալ:

Երկրաշարժը թույլ զգացվել է նաև Հայաստանի Հանրապետության հարավ-արևմտյան հատվածում:

Մայրաքաղաքում զգացվել են թույլ ցնցումներ, մոտ 3 բալ:

CNN-ի փոխանցմամբ, Վանում այսօրվա երկրաշարժից հետո 18 շենք է փլուզվել, այդ թվում մեկ հյուրանոց և մեկ դպրոց:

Տեսանյութ: http://webtv.hurriyet.com.tr/2/24153/0/1/deprem-sonrasi-ilk-goruntuler.aspx

© Medialab.am