Կրոնական ազատությունը մարդու համընդհանուր իրավունք է․ հրապարակվել է կրոնական ազատությունների մասին 2019թ․ միջազգային զեկույցը

Կրոնական ազատությունն առանցքային ամերիկյան արժեք է և մարդու համընդհանուր իրավունք։ Հարգանքը կրոնական ազատության նկատմամբ՝ մարդու իրավուքների համատեքստում, օգնում է սոցիալական կայունությանը, կրճատում միջկրոնական բռնությունները, նվազեցնում զինված հակամարտության և բռնի ծայրահեղականության հավանականությունը։

Երեկ հրապարակվեց ԱՄՆ պետքարտուղարության Կրոնական ազատությունների մասին 2019թ․ միջազգային զեկույցը, որը դիտարկում է դավանանքի ազատության երաշխավորման ուղղությամբ տարբեր պետություններում իրականացվող աշխատանքները։

Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատություն։ Սակայն կան փոքրամասնական խմբերի երեխաներ, որոնք իրենց էթնիկ և կրոնական պատկանելության պահպանման ու դրսևորման համար բախվում են դժվարությունների․ որոշ կրոնական համայնքներ նկատում են, որ ատելություն կա իրենց հավատքի նկատմամբ և այն ներկայացվում է բացասական լույսի ներքո, հատկապես՝ սոցիալական հարթակներում։ Դատարաններում դեռևս քննվում են «հոգևորսության» դեպքեր։

Հայաստանյան իրավիճակին զեկույցի անդրադարձը կարող եք ընթերցել այստեղ։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՄՆ դեսպանությունը։