Վարչապետը Հայաստանի շուրջ իրադրությունը գնահատում է կայուն լարված

Հայաստանի Հանրապետության շուրջ իրադրությունը շարունակում է մնալ բավականին կայուն լարված:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,Ազգային ժողովի հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը,պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» պատգամավոր Մարիամ Պողոսյանի հարցին,թե ինչպե՞ս է գնահատում այս պահին Հայաստանի շուրջ ստեղված իրավիճակը և խաղաղության օրակարգի շուրջ ընթացող բանակցային գործընթացները,որո՞նք են այս ուղղությամբ և այս պահին եղած մարտահրավերները:

«Հայաստանի Հանրապետության շուրջ իրադրությունը շարունակում է մնալ բավականին կայուն լարված:Պետք է ասեմ նաև,որ Պաշպանության նախարարության հաղորդագրություններից նկատելի է, որ լարվածության թուլացման որոշակի հնարավորություններ տեսնում ենք:Պետք է ընդգծել, որ այդ իմաստով հնարավորություն տեսնում ենք բանակցային գործընթացի բովանդակությունից ելնելով»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ վերջին 10 օրվա ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների,Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի միջև և տարբեր ձևաչափերով, որոնք, իր գնահատմամբ,բանակցությունների որոշակի տարածք են բացել: