Մակրոնը՝ Պուտինի և Զելենսկու հետ կայացած հանդիպման մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումների ընթացքում հաջողվել է առաջընթաց գրանցել տարածաշրջանում կայունության և անվտանգության հարցում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովստի»-ն՝ հղում անելով Մակրոնի հայտարարությանը։

Փետրվարի 7-ին Մակրոնը Մոսկվայում բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Դրանք տևել են ավելի քան հինգ ժամ։ Փետրվարի 8-ին Ֆրանսիայի նախագահը ժամանել է Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

«Նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու հետ հանդիպումները հնարավորություն տվեցին առաջընթաց գրանցել տարածաշրջանում կայունության և անվտանգության կառուցման գործում», – ասել է Մակրոնը Զելենսկու հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ հույսը դնում է Ուկրաինայում հակամարտության կայուն դեէսկալացիայի վրա։

«Այս մտքերի փոխանակման արդյունքում ինձ հաջողվեց հասնել նրան, որ Պուտինը և Զելենսկին պարտավորություններ ստանձնեն՝ խստորեն գործել ըստ  Մինսկի պայմանավորվածությունների», – հավելել է Ֆրանսիայի ղեկավարը։