Ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունների հետեւանքով՝ երեք զոհ եւ վիրավորներ

Ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունների հետեւանքով՝ երեք զոհ եւ վիրավորներ
Ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունների հետեւանքով՝ երեք զոհ եւ վիրավորներ

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Պն-ն, հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների համաձայն թշնամու կողմից դիվերսիոն գործողությունների հետեւանքով հայկական կողմն 3 զոհ եւ վիրավորներ է տվել:
«Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր,-նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ձեռնարկված միջոցառումների և հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է և տալով կորուստներներ` հակառակորդը ետ է մղվել: Ադրբեջանական գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը և Կարեն Կամոյի Դավթյանը: Կան վիրավորներ»:

Ըստ ՊՆ-ի, միջադեպի կապակցությամբ կատարվում է հետաքննություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ զինդատախազը և ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ քննչական խումբը:

«ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում` իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է զոհվածների ծնողներին ու հարազատներին»,-տեղեկացնում է ՊՆ-ն:

© Medialab.am