Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթով Հայաստան է վերադարձել 144 մարդ

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից հատուկ չվերթով Հայաստան է վերադարձել ՀՀ 119 քաղաքացի և ՀՀ մուտքի իրավունք ունեցող 25 ուկրաինացի: Այս մասին տեղեկանցում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը

Ապրիլի 28-ին Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթով ընդհանուր առմամբ Հայաստան է վերադարձել 144 հոգի։ Չվերթը տեղի է ունեցել Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի ֆինանսավորմամբ: Հսկայական ծավալի աշխատանք են կատարել ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը (Մարինե Հայրապետյան), Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը և պատվավոր հյուպատոսների գրասենյակները։

Երևանից Կիև է մեկնել Ուկրաինայի և Հայաստանի 151 քաղաքացի։