Շիրակի մարզի Շիրակ բնակավայրում շչակ է գործարկվելու

Հարգելի՛ քաղաքացիներ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 12:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Շիրակ բնակավայրում իրականացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով գործնական միջոցառում, որի ընթացքում գործարկվելու է շչակը:

Նախապես հայցում ենք ձեր ներողամտությունը: Խնդրում ենք չանհանգստանալ:

ՀՀ ԱԻՆ