Ես իհարկե, Հայաստանում եմ և կատարում եմ վարչապետի իմ աշխատանքը․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է այն տեղեկությունները, որ ինքը Հայաստանում չէ։

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ես իհարկե Հայաստանում եմ եւ լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը»։

Նշենք, որ որոշ լրատվամիջոցներ տարածել էին տեղեկություններ, թե իբր վարչապետը Սոչիում է։