Երևանում կանցկացվի «Արվեստի ձայնը» երկօրյա համաժողով

Հուլիսի 4-ին և 5-ին Երևանում կանցկացվի «Արվեստի ձայնը» խորագրով երկօրյա համաժողովը: Հաղորդագրության համաձայն, համաժողովը կմեկնարկի հուլիսի 4-ին, ժամը 10:00-ին՝ ՀԲԸՄ-ի Երևանի գրասենյակում (Մելիք Ադամյան 2/2 հասցեում), նպատակն է վեր հանել վերջին տարիներին արվեստի ոլորտում կուտակված խնդիրները և մեկնարկել դրանց լուծման ուղիների մշակման գործընթաց։

Հուլիսի 4-ի օրակարգում ընդգրկված են երեք թեմատիկ պանելային քննարկումներ՝

«Արվեստի արցախյան ձայնը»
Բանախոսներ՝

  • Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան
  • Արցախի մշակույթի նախկին նախարար Նարինե Աղաբալյան
  • Նկարիչ Սամվել Թավադյան
  • Համադրող, արվեստաբան Նայիրի Խաչատուրյան

«Արվեստի իրավական ձայնը»
Բանախոսներ՝

  • ՀՀ ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյան
  • Ռեժիսոր, պրոդյուսեր Սերգեյ Հովսեփյան
  • Գոյ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյան
  • Մշակութային գործիչ Կարեն Արիստակեսյան

«Արվեստի քաղաքական ձայնը»
Բանախոսներ՝

  • Փիլիսոփա Աշոտ Ոսկանյան
  • Բանաստեղծ Վիոլետ Գրիգորյան
  • Արվեստի քննադատ Նազարեթ Կարոյան
  • «Հայաքվե» համակարգող Ավետիք Չալաբյան

Համաժողովի ընթացքում կլինեն նաև երաժշտական կատարումներ՝ երաժիշտ Միքայել Ոսկանյանի և երգիչ Հայկ Պետրոսյանի մասնակցությամբ։

Հուլիսի 5-ին, ժամը 11:00-ին, «Հայաքվե» գրասենյակում (Աբովյան 25) կանցկացվի աշխատանքային հանդիպում, որը կկենտրոնանա նախորդ օրվա քննարկումների եզրակացությունների և առաջարկների վրա։

Համաժողովը կազմակերպում են «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը, «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքը, «Մուզանավ» մշակութային ՀԿ-ն և «Օբերտոն» երաժշտական կազմակերպությունը։