Օրերս Վայոց ձորի Ելփին գյուղում հայտնաբերված մոտ 3-ամյա գորշ արջի առանձնյակն անկել է: Այս մասին տեղեկացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ֆեյսբուքյան էջը:
«FPWC թիմը և գործընկեր կենդանաբույժները ջանք չեն խնայել կենդանուն փրկելու համար, իրականացրել են բոլոր հնարավոր միջոցառումները, սակայն արջի կյանքը փրկել չի հաջողվել։
Այժմ, ոստիկանության ուղեկցությամբ կենդանին տեղափոխվել է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի ՀՎՀ ռեֆերենս լաբորատորիա, որտեղ կիրականացվեն հետագա գործողությունները։
Ընդգծենք, որ FPWC թիմը շարունակում է պնդել, որ կենդանին ունեցել է հրազենային վնասվածք, ինչը նշանակում է, որ նրա վրա կրակել են»,- նշված է հաղորդագրության մեջ։