Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է РИА Новости՝ հղում անելով թուրքական A Haber հեռուստաալիքին։

Նշվում է, որ երկու երկրների ղեկավարների զրույցը տեղի է ունեցել Պուտինի՝ Դոնբասում ռազմական գործողության մեկնարկի մասին հայտարարությունից հետո։ Լրատվամիջոցն այլ մանրամասներ չի հաղորդում։