Անձնական կյանքը, արտաքինը, կինը, տղամարդը, ծնողները քաղաքական կատեգորիաներ չեն․ Լենա Նազարյան

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Ֆեյսբուք սոցիալական կայքում գրել է․

«Անձնական կյանքը, արտաքինը, կինը, տղամարդը, ծնողները քաղաքական կատեգորիաներ չեն: Ափսոսում եմ, որ դեռ ամբողջությամբ չկա այս գիտակցումը մեր քաղաքական խոսակցություններում: Նոր մշակույթի հաստատումը անհատական ջանք է պահանջում բոլորից»։

Հիշեցնենք, որ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր  Անդրանիկ Քոչարյանը  անվայելուչ արտահայտություն է թույլ տվել ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հասցեին՝ նշելով․ «Տիկինը ինչ-որ պահի հանդիսացել է մեր երկրի արդարադատության նախարարը։ Պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի, իր անհայտ հայրիկի և մյուսների անունները, և այն մարդկանց անունները, որոնք ըստ էության թաքցրել են կամ չեն հայտարարագրել ունեցվածքը։ Մեր հայտարարագրերը, կոնկրետ իմ պարագայում հասանելի են հասարակության բոլոր անդամներին»։

Անդրանիկ Քոչարյանի այս արտահայտությունը սոցիալական ցանցերում բուռն քննադատության է արժանացել։