Ինքնասպանություն Ստեփանակերտում

Ինքնասպանություն Ստեփանակերտ քաղաքում։

Փետրվարի 1-ին ժամը 08:50-ին «Շտապ բուժօգնության կայան» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնած խումբը Իսակովի փողոցի թիվ 3 շենքի բակում, գետնին ընկած վիճակում հայտնաբերել է կնոջ դիակ:

Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից։

Մեկնած ավագ տեղամասային տեսուչ Դ. Դանիելյանը պարզել է, որ նշված դիակը հանդիսանում է Ստեփանակերտ քաղաքի 1941թ. ծնված բնակչուհի Ժ. Հ.-ն, ով նույն օրը ժամը 08:40-ի սահմաններում, ինքնասպանություն է գործել իրենց բնակարանի պատշգամբից ցած նետվելու միջոցով: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: