Իրազեկման այց ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Գևորգ Մարտիրոսյանն այցելել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն:

Այցելության նպատակն էր կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելքի վերաբերյալ զինծառայողների իրազեկվածության բարձրացումը:

ՄԻԲԿ պետը զրուցել է ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչ կետում գտնվող զինծառայողների հետ, ներկայացրել իրավունքի պաշտպանության մեխանիզմները, պատասխանել զինծառայողների հարցերին:

Գ. Մարտիրոսյանը նշել է, որ իրավական պարզաբանումներ ստանալու համար զինծառայողները կարող են զանգահարել ՊՆ թեժ գծի 1-28 անվճար հեռախոսահամարին:

Այցելության ընթացքում գնդապետ Մարտիրոսյանը ՌՈ հրամանատարական կազմին է ներկայացրել ՄԻՊ ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի շրջանակներում ՌՈ անձնակազմի համար նախատեսված վերապատրաստման դասընթացների կազմակերպման ընթացքը:

Վերապատրաստումն իրականացվելու է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ համագործակցության շրջանակներում` ԵԽ փորձագետների ներգրավմամբ:  

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ կայքից։