Մոտ 2,4 հազար մարդ օգնության համար դիմել է Լեռնային Ղարաբաղում քաղաքացիների ընդունելության կետ

Ստեփանակերտում շարունակում է աշխատանքը քաղաքացիների ընդունելության կետը, որտեղ կազմակերպվել է «թեժ գիծ» ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության անհայտ կորած մասնակիցների մասին տեղեկություններ հավաքելու համար:

Նրանց որոնումն իրականացնում է ռուսական խաղաղապահ զորակազմը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական եւ հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ: Բոլոր դիմումներն արձանագրվում են, գրանցվում տվյալների բազայում և փոխանցվում համատեղ որոնողական խմբերին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությունը, ընդամենը օգնության համար քաղաքացիների ընդունելության կետ է դիմել ավելի քան 2 392 մարդ, այդ թվում՝ «թեժ գիծ» հեռախոսով:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։