Մարտունու, Ասկերանի շրջանի, ինչպես նաև Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում տեղի կունենան զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ

Այսօր և վաղը ցերեկային ժամերին Մարտունու շրջանի Գիշի, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում, ինչպես նաև Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում տեղի կունենան սակրավորական ջոկատների կողմից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ:

Պայթյունի ձայներ լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել:

Այս մասին հայտնում է ԱԻՊԾ-ն։